Փետրվարի 25-ին, ժամը 13։15-ին «Երևան մոլում» տեղակայված «Կինո Պարկ» կինոթատրոնում տեղի կունենա «Պաշարվածները» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Ֆիլմը պատմում է 1991-92թթ.-ին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում Արցախի և հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի պաշարման արդյունքում ստեղծված իրավիճակի, հումանիտար աղետի պայմաններում ստեփանակերտցիների առօրյա կյանքի և պաշարումը ճեղքելու մասին։ Ֆիլմի ցուցադրությունից առաջ կկայանա մամուլի ասուլիս։